Պատրանք. բելգիացի նկարչը հայտնվում է իր իսկ պատկերած 3D նկարներում (լուսանկարներ)

23:40 • 09.01.14

Բելգիացի նկարիչն իրական չափսերի ապշեցուցիչ 3D էսքիզներ է պատկերում, այնուհետև լուսանկարում իրեն իր նկարների վրա քայլելիս:


Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը՝ 30-ամյա Բեն Հեյնեն այս եղանակով անհավանական պատկերներ է ստեղծում, որոնցում նա ասես զբոսանքի է տանում իր սև-սպիտակ վագրին կամ նկարում է այն կտավը, որի վրա կանգնած է:


Բենն այս լուսանկարերն ստեղծում է յուրահատուկ երկրաչափական տեխնիկայի միջոցով, որի շնորհիվ նկարին ճիշտ անկյան տակ նայելիս երևում է լուսանկարի ողջ էֆեկտը: Տարբեր անկյուններից նայելիս պատկերները կարող են փոփոխվել:


Էսքիզները նկարիչը պատկերում է մատիտի օգնությամբ, ապա դրանք ավարտին է հասցնում փայտածուխի ձողիկների միջոցով: Մեկ կոմպոզիցիայի համար Բենը կիրառում է 15 մատիտ և 3 փայտածուխի ձողիկներ: Նրա էսքիզները մեծ չափսերի են լինում, հիմնականում՝ 3ը 4-ի վրա:
 

ben-heine-3d-art