Քոեն եղբայրները երաժշտական ֆիլմ կնկարահանեն

17:19 • 09.01.14

Քոեն եղբայրները գրավիչ են նրանով, որ հաշվի չեն առնում ուրիշների կարծիքները։ Հանդիսատեսի սպասումների անտեսումը, այլ ոչ թե դրանց համապատասխանելը, այս անգամ նրանց կբերի Հռոմ, գրում է buro247.ru-ն։

 

1930-ականներին Միսիսիպի, 1940-ականներին Հոլիվուդ, 1950-ականներին Նյու Յորք, 1960-ականներին Մինեսոտա, 1980-ականներին Տեխաս։ Ջոել և Իթան Քոեններն իրական ճանապարհորդողներ են ժամանակի մեջ։ Դա վերաբերում է նաև եղբայրների վերջին «Լյուին Դևիսի ներսում» ֆիլմին, որի գործողություններն ընթանում են հեռավոր 1960-ականներին։

 

Այս անգամ ռեժիսորները ֆիլմի համար ընտրել են բավականին հետաքրքիր ժամանակաշրջան։ Իրադարձությունները կզարգանան Հին Հռոմում։ Ինչ-որ անսպասելի բան նկարահանելու ցանկությունը եղբայրներին ստիպել է ուսումնասիրել իրենց համար նոր և անհայտ մի աշխարհ։

«Մենք, կարծես, չենք մեծացել, սակայն հասունացել ենք։ Մենք պատրաստ ենք տալ գլխավոր հարցերի պատասխանները»,- նշել են եղբայրները։

 

Հայտնի է նաև, որ ֆիլմը կլինի երաժշտական, իսկ գլխավոր հերոսին կմարմնավորի օպերային երգիչ։