Նորվեգիայում պատրաստվում են սառցե երաժշտության փառատոնին

00:08 • 09.01.14

Հունվարի 16-19-ին նորվեգական Գեյլո լեռնադահուկային հանգստավայրում կկայանա է 9-րդ ամենամյա Ice Music փառատոնը: Այս յուրօրինակ երաժշտական փառատոնին բոլոր երաժշտական գործիքները պատրաստված են լինում սառույցից: Այս մասին հաղորդում է РосБалт-ը:


Փառատոնի այցելուները կկարողանան սառույցից պատրաստված բեմից լսել տարբեր ոճերի երաժշտությունն, իսկ վերջում ելույթ կունենա առաջին սառցե փողային նվագախումբը՝ Moon Meditations-ը:


Բոլոր գործիքները երաժիշտներն իրենք են ստեղծում համերգներից մի քանի ժամ առաջ: Համերգի տոմսերի գինն սկսվում է 14 եվրոյից, իսկ Moon Meditations-ի ելույթը լսելու համար անհրաժեշտ է 20 եվրո: