Այսօր լրանում է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 90-ամյակը (լուսանկարներ)
Հայաստանի և Ուկրաինայի ժողովրդական արտիստ, սցենարիստ և կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովն այսօր կդառնար 90 տարեկան, գրում է Обозреватель-ը։
Դեռևս մանկության տարիներին Փարաջանովը տարվում է թատրոնով և արվեստով։ Դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվում է Թբիլիսիի երկաթուղային տրանսպորտի ինժեներների ինստիտուտ, սակայն շուտով հասկանում է, որ սխալ է գործել, վերցնում է փաստաթղթերն ու դիմում Թբիլիսիի կոնսերվատորիայի վոկալի բաժին։ Հետագայում՝ 1952թ., նա ավարտում է Կինեմատոգրաֆի համառուսական պետական ինստիտուտը (ВГИК):
Փարաջանովի հակասական, բարդ և զգայուն էությունն իր արտացոլումն է գտել նրա ֆիլմերում։ Նրա առաջին կարևոր կինոնկարը «Մոռացված նախնիների ստվերները»-ն է (1964), որը պատմում է գուցուլ Իվանի կյանքի մասին։ Ազգային հանդերձանքների առատության, հետաքրքիր ու նորարական և գյուղական կյանքի տարօրինակ ներկայացման շնորհիվ ֆիլմը բազմաթիվ միջազգային մրցանակներ է ստացել և Փարաջանովին հռչակ բերել։
Փարաջանովի գլուխգործոց կարելի է համարել «Նռան գույնը» (1969), որը պատմում է թիֆլիսահայ աշուղ Սայաթ-Նովայի կյանքի մասին։ Երկու լիամետրաժ ֆիլմերն էլ ենթարկվել են խորհրդային գրաքննությանը։
Բացի ֆիլմերից, ռեժիսորն աշխատել է նաև կոլաժային ստեղծագործությունների վրա։ Շատ աշխատանքներ ներկայացվել են ցուցահանդեսներում։
Սերգեյ Փարաջանովը մահացել է 1990թ. հուլիսի 21-ին, թոքերի քաղցկեղից, Երևանում, ուր նա ժամանել էր «Խոստովանություն» ինքնակենսագրական ֆիլմի աշխատանքների համար։
















