Բրիտանացին ներկայացրել է ձյան վրա ոտքերով ստեղծված նոր «գլուխգործոցներ» (լուսանկարներ)
Բրիտանական Բերքշիր կոմսության բնակիչ Սայմոն Բեքը, ով կարողանում է ձյան վրա շատ մեծ չափերի, սակայն միևնույն ժամանակ համաչափ ու մանրակրկիտ պատկերներ ստանալ, նկարչական իր տաղանդով վաղուց է զարմացրել։
Այժմ 55-ամյա տղամարդը հնարավորություն է ստացել ներկայանալ նոր «գլուխգործոցներով», որոնք նա ստեղծում է բացառապես ոտքերի օգնությամբ։
Ազատ ստեղծագործելու համար Բեքը ձմռան ամիսներին տեղափոխվում է Ֆրանսիայի հարավ, որտեղ տարվա այս սեզոնին շատ ձյունառատ է, ինչն էլ պարտադիր պայման է բրիտանացու աշխատանքային գործընթացի համար։
Բեքի ստեղծած պատկերներից յուրաքանչյուրը մի քանի հարյուր մետր երկարություն ու լայնություն ունի, սակայն դրանք մնում են ընդամենը 1 օր, ինչից հետո ծածկվում են ձյան թարմ շերտով։






















