ԱՄՆ-ում կկայանա People's Choice Awards մրցանակաբաշխությունը
Ամերիկյան հայտնի People's Choice մրցանակը շնորհվում է հանդիսատեսի քվեարկության միջոցով. ցանկացած մարդ կարող է քվեարկել շոու-բիզնեսի իր սիրելի գործչի օգտին, ինչպես նաև՝ ընտրել լավագույն հեռուստահաղորդումը, ֆիլմը և երաժշտական ծրագիրը: Ձայների թիվն անսահմանափակ է: Այս մասին հաղորդում է Риа Новости-ն:
Մրցանակաբաշխությունը տեղի է ունենում Լոս Անջելեսում և հեռարձակվում է CBS հեռուստաալիքով: Այս մրցանակաբաշխությունն առաջին անգամ տեղի է ունեցել 1975 թվականին. ընտրել են 14 նոմինացիաների հաղթողների, որոնց թվում էին Սթինգը, Բարբրա Սթրեյզանդը, Մերի Թեյլոր Մուրը:
«Ժողովրդական մրցանակ» ստեղծելու գաղափարը պատկանում է պրոդյուսեր Բոբ Սթիվերսին:










