Հայտնի է դարձել 2Pac-ի մասին պատմող երկար սպասված մյուզիքլի բեմադրման ամսաթիվը
Հայտնի է դարձել ռեփեր Թուփակ Շաքուրի, ով հայտնի էր 2Pac բեմական անունով, մասին մյուզիքլի բեմադրման ամսաթիվը:
Ինչպես տեղեկացնում է Business Insider-ը՝ Broadway.com-ին հղումով, Holler If Ya Hear Me երկար սպասված մյուզիքլի բրոդվեյյան ներկայացումները կմեկնարկեն հունիսի 19-ին՝ Նյու Յորքի Palace Theater թատրոնում, սակայն մինչ այդ առաջին դիտորդական ներկայացումն ակնկալվում են անցկացնել մայիսի 26-ին:
Երաժշտական նախագիծը, որի բյուջեն կազմում է 8 մլն դոլար, ներառում է նշանավոր ռեփ կատարողի երգերից, ինչպիսիք են՝ California Love, Keep Ya Head Up, Me Against the World և Holler If Ya Hear Me երգերը:
Ի տարբերություն 2Pac-ի մասին պատմող կենսագրական ֆիլմի, որի նկարահանումները պետք է սկսվեն այս տարի, մյուզիքլը հիմնված չի լինի ռեփերի կյանքի և 1996-ին տեղի ունեցած սպանության վրա: Այն ավելի շուտ կներկայացնի մանկության ընկերների կյանքն ու ապրելակերպը աքղատ արդյունաբերական քաղաքում, որտեղ նրանք պայքարում են իրենց երազանքներն իրականացնելու համար:










