ԱՄՆ կոնգրեսականների մեծամասնությունը միլիոնատեր է դարձել

23:03 • 10.01.14

Ըստ ամերիկյան Center for Responsive Politics կազմակերպության հետազոտության՝ պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ Կոնգրեսի 534 պատգամավորներից 268-ի ազատ կապիտալը գերազանցել է 1 միլիոն դոլարը: Այս մասին հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:


Մեծացել է նաև առանձին վերցրած՝ մեկ կոնգրեսականի հարստության միջին ցուցանիշը՝ 2011 թվականին այն կազմում էր 966.000 դոլար, իսկ 2012 թվականին՝ 1.009 միլիոն դոլար: Նշվում է, որ Հանրապետականների բարեկեցության աճի տեմպերն ավելի մեծ են՝ 2011 թվականին Հանրապետական մեկ պատգամավորին բաժին էր ընկնում 907.000 դոլար, իսկ մեկ տարի անց՝ արդեն 1 միլիոն դոլար: Իսկ դեմոկրատների մոտ այց ցուցանիշը 990.000-ից հասել է 1.04 միլիոնի:


Սենատորները շուրջ 2 ամգամ ավելի հարուստ են, քան Ներկայացուցիչների պալատի անդամները: Եթե Ներկայացուցիչների պալատի անդամի միջին կապիտալը կազմում է 896.000 դրամ, ապա սենատորի միջին կապիտալը կազմում է 2.5 միլիոն դոլար: