Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը 1 տարվա ընթացքում կաշառակերության համար պատժել է 182.000 մարդու
Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը 2013 թվականին կաշառակերության հետ կապված իրավախախտումների և հանցագործությունների համար պատժել է ավելի քան 182.000 մարդու: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով France-Presse գործակալությանը:
Ըստ կուսակցության տվյալների՝ կուսակցական վերահսկողության մարմինները 2013 թվականին հնարավոր չարաշահումների վերաբերյալ մոտ 2 միլիոն ահազանգ են ստացել: Դեպքերից 172.532-ը արժանի են եղել ուշադրության: Անցկացված ստուգումների արդյունքում 182.000 մարդ ստացել է տարբեր աստիճանի պատիժներ: Հատուկ դեպքերում գործերը փոխանցվել են իրավապահ մարմիններին:
Կուսակցության շարքերում կաշառակերության դեմ պայքարը դարձել է նախագահող Սի Ցզինպինի հիմնական առաջնահերթություններից մեկը: Այս արշավի շրջանակներում իշխող կուսակցությունն արդեն մի շարք արգելքներ է սահմանել բանկետների անցկացման և նվերներ ստանալու համար:










