«Դեմ եմ» նախաձեռնությունը ոչ կոալիցիոն 4 խորհրդարանական ուժերի հետ հանրահավաք կանցկացնի
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող «Դեմ եմ» նախաձեռնությունը հունվարի 18-ին հանրահավաք կանցկացնի, որին կմիանան խորհրդարանական ոչ կոալիցիոն 4՝ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Հայ ազգային կոնգրես», «Ժառանգություն» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները:
Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: «Այսօր է հարցը քննարկվել «Դեմ եմ» նախաձեռնության հետ: Բոլոր 4 խմբակցություններն էլ համաձայնությունը տվել են»,-ասաց նա:
«Դեմ եմ» նախաձեռնության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ հանրահավաք–երթը կանցկացվի հունվարի 18-ին, ժամը 14.00–ին Ազատության հրապարակում:










