Հայտնի է դարձել Հիթմենի մասին նոր ֆիլմում Փոլ Ուոքերին փոխարինող դերասանը

19:30 • 10.01.14

Հայտնի է դարձել Hitman-ի մասին պատմող «47-րդ գործակալը» ֆիլմի գլխավոր նոր դերակատարի անունը: Նոյեմբերին մահացած Փոլ Ուոքերին կփոխարինի Ռուպերտ Ֆրենդը: Այս մասին հաղորդում է РосБалт-ը:


Նոր ֆիլմը կլինի «Հիթմենի» առաջին մասի շարունակությունը: Ծրագրի սյուժեի այլ մանրամասները չեն հաղորդվում: Առաջին ֆիլմում գլխավոր դերակատարը եղել է Թիմոթի Օլիֆանթը:


Կինոնկարի նկարահանումները կգլխավորի Ալեքսանդր Բախը, ով նախկինում զբաղվում էր գովազդների նկարահանմամբ: «Հիթմենի» նոր մասը կդառնա նրա առաջին լիամետրաժ աշխատանքը: