Իրանը և ԵՄ-ն պայմանավորվածություն են ձեռք բերել միջուկային համաձայնագրի իրականացման մասին
Իրանին և «վեցնյակին» հաջողվել է լուծել խնդրահարույց հարցերը և պայմանավորվել Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի գործնական իրականացման մասին:
Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ այժմ իրանական և եվրոպական պատվիրակությունները պետք է խորհրդակցություններ անցկացնեն իրենց երկրների ղեկավարների հետ, որից հետո կսկսեն իրականացնել պայմանավորվածությունները:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյմեբերի 24-ին աշխարհի առաջատար 6 տերությունները և Իրանը Ժնևում պայմանավորվածություններ էին ձեռք բերել Իրանի միջուկային ծրագրի վրաբերյալ:










