Իսրայելում հուշարձան է կանգնեցվել Հոլոքոստի ժամանակ սպանված համասեռամոլների պատվին

20:50 • 10.01.14

Թել-Ավիվը դարձել է առաջին իսրայելական քաղաքը, որտեղ բացվել է հուշարձան՝ նվիրված համասեռամոլներին, ովքեր զոհ են գնացել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կատարված Հոլոքոստին: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Հուշարձանի վրա անգլերեն, եբրայերեն և գերմաներեն գրված է, որ այն նվիրված է նրանց, ովքեր խոշտանգվել են իրենց սեռական կողմնորոշման կամ գենդերային պատկանելության համար:


Ըստ տարբեր տվյալների՝ նացիստներն սպանել են 5.000-15.000 համասեռամոլների:


Ավելի վաղ նմանօրինակ հուշարձաններ կանգնեցվել էին Ամստերդամում, Բեռլինում, Սան Ֆրանցիսկոյում և Սիդնեյում: