Իսրայելական թանգարանները կվերադարձնեն նացիստների գողացած արվեստի գործերը

18:23 • 10.01.14

Իսրայելական թանգարանները լայնածավալ արշավ կսկսեն նացիստների կողմից առգրավված և գողացված արվեստի գործերը նրանց օրինական տերերի ժառանգներին վերադարձնելու ուղղությամբ, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Jewish News One-ին։

 

Իսրայելի թանգարանների հավաքածուներում մինչ այժմ պահպանվում են արվեստի գործեր, որոնք պետությանը փոխանցվել են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ նրանց օրինական տերերին կամ ժառանգներին վերադարձնելու համար։

 

Հոլոքոստի ընթացքում կորած արժեքավոր իրերի վերադարձման խմբի ներկայացուցիչները հայտարարել են, որ մի շարք թանգարաններ հնարավոր է՝ անօրինական կերպով պահում են կտավներ, քանդակներ, ձեռագրեր և հրեական ծիսական պարագաներ։

 

Փորձագետների գնահատականներով՝ երկրի թանգարանային հիմնադրամներում գտնվում է 400 իր, որոնք առգրավվել են գերմանական թանգարաններից և մասնավոր պահուստներից։