Անատոլի Կարպովը շախմատ է խաղացել 13-ամյա ղազախ աղջկա հետ և պարտվել

22:36 • 10.01.14

Միջազգային գրոսսմայստեր, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ Անատոլի Կարպովը շախմատ է խաղացել Ղազախստանի 13-ամյա բնակչուհի Ժանսաե Աբդումալիքին, ով սպորտի միջազգային վարպետ է կանանց շրջանում, և պարտվել: Այս մասին հաղորդում է РосБалт-ը:


Ալմա-Աթայում կայացել է ղազախստանցի շախմատիստուհի Ժանսաի Աբդումալիքի անվան շախմատային ակադեմիայի հանդիսավոր բացումը: Միջոցառումից հետո Կարպովը և Աբդումալիքը 4 անգամ շախմատ են խաղացել:


Արդյունքում՝ Կարպովին հաջողվել է հաղթել 2 անգամ և պարտվել 1 անգամ: Եվս մեկ խաղ ավարտվել է ոչ-ոքի: