Ինքնասպանություն գործած քենիացին վերակենդանացել է դիահերձարանում

20:05 • 10.01.14

Քենիացին, ով փորձել է ինքնասպանություն գործել ինսեկտիցիդի միջոցով և մահացած է ճանաչվել բժիշկների կողմից, ուշքի է եկել դիահերձարանում: Միջադեպը տեղի է ունեցել Նայվաշա քաղաքում: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով BBC News-ին:


Ներկայում տղամարդը, ում անունը չի նշվում, գտնվում է հիվանդանոցում, որտեղ վերականգնվում է կատարվածից: Իշխանություններն սկսել են հետաքննել դիահերձարանում կատարվածը: Ինքնասպանն իր գործողությունները սխալ է համարում և ներողություն է խնդրել իր հորից:


Դեռևս հայտնի չեն ինքնասպանություն կատարելու դրդապատճառները: Տղամարդու հարազատները պատրաստվում էին նրա թաղման արարողությանը: