Լեդի Գագան կբացի Մայքլ Ջեքսոնի թանգարանը

01:04 • 10.01.14

Լեդի Գագան կբացի Մայքլ Ջեքսոնի թանգարանը: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ Busines Standard-ին հղումով, որն այս տեղեկությունն ստացել է իր աղբյուրներից: Հայտնի չէ՝ երբ և որտեղ է բացվելու թանգարանը:


Որոշ ԶԼՄ-ներ գրում են, որ թանգարանը կարող է բացվել Ինդիանա նահանգի Գերի քաղաքում, որտեղ Ջեքսոնն սկսել էր իր կարիերան, Նյու Յորքում կամ Լոս Անջելեսում՝ երգչի Նևերլենդ առանձնատան մոտակայքում:


Հաղորդվում է, որ ներկայում Լեդի Գագան իր հավաքածուում ունի Մայքլ Ջեքսոնին նվիրված 55 իր: Երգչուհին մի քանի տարի աճուրդներից գնել է Ջեքսոնին պատկանող տարբեր իրեր: Որոշ գնումներ նա կատարել է այլ անվան տակ: