Դերասանուհի Լինդսի Լոհանից գողացել են նոութբուքը՝ ինտիմ լուսանկարներով
Սկանդալային դերասանուհի Լինդսի Լոհանը բավականին անհարմար իրավիճակում է հայտնվել: Չինաստան կատարած ճամփորդության ընթացքում գողացել են դերասանու նոութբուքը, որում նա պահում էր ինտիմ լուսանկարներն ու իր համար այլ կարևոր փաստաթղթեր:
Ինչպես ներկայացնում է Rosbalt.ru-ն՝ ինտիմ լուսանկարներից բացի համակարգչում պահվում էր նաև դերասանուհու նամակագրությունն այլ հայտնիների, օրինակ` Վուդի Ալենի և Լեդի Գագայի հետ, ինչպես նաև ինքնակենսագրական գրքի սևագիրը, որը գրում է Լոհանը:
Լինդսին արդեն հայտարարել է խոշոր դրամական պարգևի մասին նրա համար, ով կվերադարձնի իր նոութբուքը:










