Վթարի է ենթարկվել դերասանուհի Լուիզա Ղամբարյանը. shamshyan.com
Այսօր ժամը 14:10-ի սահմաններում Փափազյան-Արամ Խաչատրյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 36-ամյա Լուիզա Ղամբարյանի վարած KIA մակնիշի 30 ՏՕ 504 համարանիշի և Արմավիրի մարզի բնակիչ, 53-ամյա Սամվել Չոբանյանի վարած Daewoo Nexia մակնիշի Լ 16 73 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Ըստ կայքի տեղեկությունների՝ KIA-ի վարորդը դերասանուհի Լուիզա Ղամբարյանն է, վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:

Մանրամասները՝ shamshyan.com կայքում։










