Դիլիջանում տեղի ունեցած սպանության հետքերով. ատրճանակը հայտնաբերվել է

21:52 • 10.01.14

ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը հաղորդում է, որ դեկտեմբերի 24-ին Դիլիջանի Մյասնիկյան փողոցում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ արձանագրված միջադեպի վերաբերյալ կան մանրամասներ:

 

Ըստ տարածած հաղորդագրության՝ հունվարի 9-ին, ժամը՝ 11.10-ին, 1981 թ. ծնված Արթուր Ա.-ն հեռախոսով հայտնել է, որ նշված օրը, փոխհրաձգության ժամանակ, Նավասարդ Աբգարյանի կողմից օգտագործված «Նագան» տիպի ատրճանակը վերջինս թողել է իր «Պորշ» մակնիշի ավտոմեքենայի սրահում, իսկ ինքն էլ՝ Մյասնիկյան փողոցի թիվ 29 հասցեում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառի հետնամասում:


Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է նշված ատրճանակը:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:


Ձեռնարկվում են միջոցառումներ Արթուր Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

 

Հիշեցնենք, որ 2013թ. դեկտեմբերի 24-ին հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 1980 թ. ծնված Նավասարդ Աբգարյանը և 1979 թ. ծնված Արտավազդ Թամրազյանը:


Պարզվել էր, որ Ն. Աբգարյանը և Ա. Թամրազյանը վնասվածքներն ստացել էին նույն օրը, ժամը՝ 16.00-ի սահմաններում՝ Դիլիջանի Մյասնիկյան փողոցում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ:

 


Դեկտեմբերի 25-ին, ժամը՝ 00.05-ին, Նավասարդ Աբգարյանը հիվանդանոցում մահացել էր:
Առավոտյան, ժամը՝ 07.50-ին, հիվանդանոցում մահացել է նաև Արտավազդ Թամրազյանը:


Ոստիկանության Դիլիջանի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և 258 հոդվածի 4-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: