1897թ. ոսկե մետաղադրամը վաճառվել է 300.000 դոլարով

11:57 • 10.01.14

Նյու Յորքում կայացած աճուրդում 300 հազ. դոլարով վաճառվել է ռուս կայսր Նիկոլայ 2-րդի պատկերով 1897թ. 10 ռուբլի արժողությամբ ոսկե մետաղադրամ, հայտնում է РИА Новости-ն։

 

Մետաղադրամը, որը նախկինում երբեք չի եղել շրջանառության մեջ, նախնական գնահատվել է 100 հազ. դոլար։

 

New-York sale աճուրդում վաճառքի են հանվել ռուսական մետաղադրամներ և պարգևներ, որոնք այժմ գտնվում են ԱՄՆ-ում։ Այդ թվում՝ բացառիկ ոսկե շքանշան, որը պատրաստվել է Ռոմանովների տոհմի կառավարման 300-ամյակի կապակցությամբ։ Այն վաճառվել է 270 հազ. դոլարով։