Օբաման պատրաստվում է սահմանափակել հատուկ ծառայությունների գործունեությունը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է Ազգային անվտանգության գործակալության գործունեության վերահսկողության ուժեղացման մասին, հայտնում է dpa գործակալությունը։
Խոսքը, առաջին հերթին, գաղտնալսումների պրակտիկայի և ամերիկացիների հեռախոսազրույցների վերաբերյալ տվյալների հավաքագրման մասին է։ Վերջնական որոշում դեռևս չի կայացվել։ Նախագահը պատրաստվում է ծանոթանալ փորձագետների եզրակացությունների հետ, այնուհետ կոնկրետ առաջարկներ անել։
Երեկ Օբաման հանդիպում է ունեցել կոնգրեսականների հետ, որոնք վերահսկում են ամերիկյան հատուկ ծառայություններին։ Խորհրդակցություններն անցկացվել են գաղտնի ծառայությունների շարունակական ստուգումների շրջանակում, բացատրել է Սպիտակ տան ներկայացուցիչը։
Բարեփոխումների պլանների մասին նախագահը պատրաստվում է հայտարարել հունվարի 28-ին։
Մինչդեռ ԱՄՆ Կոնգրեսում հանրապետականների և դեմոկրատների ներկայացուցիչները մեղադրել են ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին նրանում, որ իր գործողություններով նա վտանգի տակ է դրել ամերիկյան զինծառայողներին։










