Հարավային Օսիայի իշխանությունները չեն ցանկանում Ռուսաստանին միանալու հանրաքվե անցկացնել

20:14 • 10.01.14

Հարավային Օսիայի իշխանությունները չեն քննարկում հանրապետությունը Ռուսաստանին միացնելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու գաղափարը: Այս մասին հաղորդում է РосБалт-ը՝ հղում կատարելով Ռուսաստանում կովկասյան պետության դեսպան Դմիտրի Մեդոևին:


Ըստ դեսպանի՝ Ռուսաստանին միանալու մասին հանրաքվե անցկացնելու նախաձեռնությունը պատկանում է քաղաքական կուսակցություններից մեկին:


Հաղորդվում է, որ «Միացյալ Օսիա» կուսակցությունը, որը ղեկավարում է նախագահի նախկին թեկնածու Անատոլի Բիբիլովը, հանդես է եկել հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ՝ դիմելով երկրի նախագահ Լեոնիդ Տիբիլովին: