Համաշխարհային առաջնորդների ձեռնամարտը կավարտվեր Պուտինի հաղթանակով. ԶԼՄ-ներ
Ամերիկյան The Health Fitness Revolution պարբերականը կազմել է աշխարհի ամենասպորտային 11 առաջնորդների ցուցակը, որտեղ հայտնվել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:
Բացի Պուտինից ցուցակում հայտնվել են նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, նախկին նախագահներ Ջորջ Բուշը և Բիլ Քլինթոնը, Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբբոտը, Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն, բրիտանական արքայազն Չարլզը, Լյուքսեմբուրգի դուքս Անրին և ուրիշներ:
Պարբերականը նշում է, որ դժվար է ասել, թե նախկին ու ներկայիս առաջնորդներից ով է ամենամարզականը, որովհետև մարզական պատրաստվածությունը որոշվում է մի շարք ցուցիչներով, որոնք հավասարապես կարևոր են: Եթե առաջնորդները որոշեն մրցել մարտարվեստներում, ապա Պուտինը բոլորին հաղթելու ամենամեծ հնարավորությունը կունենար, իսկ բասկետբոլ խաղալու դեպքում հաղթել կկարողանար Օբաման:
Հոդվածում նշվում է, որ այս ցուցակը կազմելով՝ իրենք ցանկանում են, որպեսզի երկրների առաջնորդներն զբաղվեն ոչ միայն իրենց առողջությամբ, այլ նաև՝ իրենց ժողովրդի:










