Թուրքական խորհրդարանից կորել է նախկին նախարարներին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ հարցումը

15:43 • 10.01.14

Թուրքիայի խորհրդարանում անհետացել է Գլխավոր դատախազության նամակը՝ նախկին նախարարներ Մուամմեր Գյուլերին, Զաֆեր Չաղլայանին և Էրդողան Բայրաքթարին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ։

 

Ինչպես տեղեկացնում է թուրքական Taraf թերթի կայքը, նրանք այն նախարարներն էին, որոնք հրաժարական էին տվել իրենց որդիների ձերբակալությունից հետո՝ կոռուպցիոն սկանդալին մասնակցած լինելու մեղադրանքով։

 

Հունվարի 3-ին դատախազությունը հարցում էր ուղարկել խորհրդարան՝ խնդրելով հանել նախկին նախարարների պատգամավորական անձեռնմխելիությունը, սակայն հարցումն անհասկանալի կերպով անհետացել է։