Ուկրաինան 6 մլրդ դոլարի վարկի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել Ռուսաստանի հետ

18:26 • 10.01.14

Ուկրաինական իշխանությունները պայմանավորվել են անհրաժեշտության դեպքում ռուսական առևտրային բանկերից 6 միլիարդ դոլարի չափով վարկ ստանալու շուրջ, գրում է lenta.ru-ն: Այդ մասին հաղորդվում է ուկրաինական Տնտեսական զարգացման նխարարության մամլո հաղորդագրությունում:

 

Հաղորդագրության մեջ բերվում են ՌԴ և ԱՊՀ հետ համագործակցության հարցերով լիազոր Վալերի Մունտիյանի խոսքերը: Նա հայտարարել է, որ ներդրումներ կպահանջվեն միջուկային վառելիքի ստեղծումը կազմակերպելու համար, ինչպես նաև առաջարկվում է առաջարկներ պատրաստել Խմելնիցկի ԱԷԿ-ի երրորդ և չորրորդ էներգաբլոկների կառուցման վերաբերյալ: