Բևեռային ջրապտույտի պատճառով հսկայական սառցագնդեր են հայտնվել Միչիգան լճում (լուսանկարներ)
ԱՄՆ-ում սառցե դժոխքի պատճառ դարձած բևեռային ջրապտույտը, որի հետևանքով Նիագարա ջրվեժը ևս ամբողջովին սառել էր, այժմ նոր անոմալ երևույթի՝ լողացող սառցե շրջանակների պատճառ է դարձել:
Ինչպես տեղեկացնում է The Independent-ը՝ 0-ից ցածր ջերմաստիճանի հետևանքով Միչիգան լճի ափերին սառցագնդեր են հայտնվել: Բասկետբոլի գնդակի և ավելի մեծ չափսերի հասնող սառցագնդերn առաջանում են սառցե բեկորների միախառնվելուց` քամիների հետևանքով:
Միչիգան լճում այս երևույթն այնքան էլ տարօրինակ չէ, քանի որ 0-ից ցածր ջերմաստիճանի պայմաններում լճում նմանօրինակ սառցագնդեր երբեմն հայտնվում են, որոնց քամին ափ է հասցնում: Իսկ մինչև ափ հասնելը սառցագնդերավելի են մեծանում:



.jpg)










