Լոնդոնում տեղի է ունեցել Սկորսեզեի ֆիլմի պրեմիերան, որը ռեկորդ էր սահմանել հայհոյանքների քանակով (լուսանկարներ)

23:21 • 10.01.14

Լոնդոնում տեղի է ունեցել Մարտին Սկորսեզեի «Ուոլ սթրիթի գայլը» ֆիլմի պրեմիերան, որը վերջերս ռեկորդ էր սահմանել ֆիլմում հնչող  հայհոյանքների քնակով:


Ինչպես հայտնում է Metro News-ը՝ պրեմիերային ներկա են գտնվել ֆիլմի գլխավոր հերոսի դերակատար Լեոնարդո Դի Կապրիոն, Մարգո Ռոբին և Ջոն Հիլը: Պրեմիերային նախորդող ֆոտոսեսիային մասնակցել են նաև ֆիլմի երկու պրոդյուսերներ Ջոի Մաքֆարլենդը և Ռիզա Ազիզը։ Այս մասին տեղեկացնում է France Press գործակալությունը:


Ֆիլմի հիմքում Ջորդան Բելֆորթի համանուն հուշագրերն են: Վերջինս ժամանակին ստեղծել էր հսկա ֆինանսական կայսրություն՝ 1987-ին հիմնադրելով խոշորագույն բրոքերային ընկերություններից մեկը, սակայն 10 տարի անց դատապարտվել է փողերի լվացման մեղադրանքով: Հուշերի հեղինակը կարողացել է ձերբազատվել Ուոլ Սթրիթում խարդախություններ անելիս ձեռք բերած ալկոհոլային և թմրանյութային կախվածությունից, որից հետո երկու գիրք է գրել: