«Չերկեշենկա» գեղեցկության մրցույթի հաղթողը որոշել է մեկնել Սիրիա (լուսանկարներ)
ՌԴ կազմում գտնվող Ադիգեայի Հանրապետությունում անցկացված «Չերկեշենկա» առաջին միջազգային մրցույթ-փառատոնի հաղթող 24-ամյա Բելա Կուկանը հայտարարել է, որ պատրաստվում է մեկնել Սիրիա՝ խաղաղարար առաքելությանը մասնակցելու նպատակով, գրում է Взгляд-ը:
Նա արդեն պաշտոնական նամակ է ուղարկել Մոսկվայում Սիրիայի դեսպանատուն՝ խաղաղարար առաքելության շրջանակներում օգնություն առաջարկելով իրավական բնույթի որոշակի խնդիրների լուծման, վիզայի հետ կապված հարցերում, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների նախարարության հումանիտար թռիչքներին մասնակցելու, թարգմանիչ լինելու պատրաստակամություն հայտնել: Նա տիրապետում է մի քանի լեզուների։
«Քանի որ աշխատում եմ Մոսկվայում, ցանկանում եմ օգտագործել բոլոր հնարավորությունները Սիրիայում մեր հայրենակիցներին աջակցելու համար»,- ասել է նա:













