Բոլիվիայում ավարտին է մոտենում աշխարհի ամենախոշոր ճոպանուղու շինարարությունը (տեսանյութ)

14:47 • 11.01.14

Բոլիվիայում ավարտին է մոտենում աշխարհի ամենախոշոր ճոպանուղու շինարարությունը, որը պետք է Լա Պաս քաղաքը կապի հարակից Էլ Ալտո քաղաքի հետ, հայտնում է korrespondent.net-ը՝ վկայակոչելով Euronews-ին։

 

Նոր ցանցի առաջին գիծը պետք է գործարկվի մարտին, իսկ համակարգն ամբողջությամբ պատրաստ կլինի օգոստոսին։ Բոլիվիական ճոպանուղին կդառնա աշխարհում ամենախոշորը։

 

Դրա շինարարությունը վաղուց էր ծրագրված, քանի որ Լա Պասը լրջագույն խնիրներ ունի տրանսպորտի հետ կապված։

Այն կունենա 427 խցիկ, որոնք ունակ են տեղափոխել ժամում մինչև 18.000 մարդ։ 


Լա Պասից Էլ Ալտո հնարավոր կլինի հասնել 24 րոպեում՝ 1.5-2 ժամվա փոխարեն։