Ավստրալիայում բժիշկները խավարասեր են հեռացրել տղամարդու ականջից

17:58 • 11.01.14

Ավստրալիայի Դարվին քաղաքում բժիշկները 2-սանտիմետրանոց խավարասեր են հեռացրել տղամարդու ականջից, այս մասին հայտնում է BBC-ն:


Հենդրիկ Հելմեր անունով տղամարդու ականջ մտած միջատը նրան տանջալի ցավ է տվել: Հենց ականջում զգալի ուժեղ ցավից էլ նա արթնացել է չորեքշաբթի օրը և դիմել բժշկի:


Նախքան բժշկի դիմելը Հելմերը, որ կարծել է, թե իր ականջում թունավոր սարդ է, փորձել է հեռացնել նախ փոշեկուլի, ապա ջրի միջոցով:


Բժիշկները նախ յուղ են կաթեցրել Հելմերի ականջին, ինչից հետո միջատը էլ ավելի խորն է մտել: Միջատին հնարավոր է եղել հեռացնել միայն այն ժամանակ, երբ այն սատկել է։


Աշխարհում կա խավարասերի 4600 տեսակ, որոնցից 30-ը համարվում է վնասատու: