ԱՄՆ-ի առաջատար հեռուստաընկերությունների ղեկավարները միմյանց մեղադրում են ոչ պրոֆեսիոնալ լինելու համար
CNN և Fox News հեռուստաալիքների ղեկավարներն օգտագործում են ԶԼՄ-ները որպես միմյանց դեմ պայքարելու հարթակ։ Նրանցից յուրաքանչյուրը վստահեցնում է, որ իր մրցակիցը պետք է հեռանա լրատվական բիզնեսից, հայտնում է Russia Today-ը՝ վկայակոչելով Associated Press-ին։
Վեճը սկսել է Fox News-ի նախագահ Ռոջեր Էյլզը՝ հայտարարելով, որ CNN ալիքն «արդեն պետք է ընդունի իր պարտությունը և հայտարարի բիզնեսից հեռանալու մասին»։ Նրա այս մեկնաբանությունը հաջորդել է CNN-ի նախագահ Ջեֆ Ցուկերի գործողություններին, ով փորձում է ընդլայնել ենթադրվող կոնտենտը՝ դուրս գալով հրատապ լուրերի սահմաններից։
«Մենք շարունակում ենք մնալ բիզնեսում՝ որոշ այլ «արդար» ԶԼՄ-ների սպասումներին հակառակ»,- պատասխանել է Ցուկերը մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա նշել է, որ Էյլզի հարձակումները, որոնք հրապարակվել են Hollywood Reporter ամսագրում, հիմարություն են, իսկ դրանց նպատակն է եղել շեղել հանրության ուշադրությունը նյույորքցի գրող Գաբրիել Շերմանի «Ամենաբարձր ձայնը սենյակում» գրքի շնորհանդեսից։ Գրքում, մասնավորապես, պատմվում է այն մասին, որ Հանրապետական կուսակցությունը կորցնում է News Corp. ընկերության նկատմամբ վերահսկողությունը, որին պատկանում է Fox News ալիքը։










