Ֆրանսիայում թույլատրել են վաճառել կանեփի հիմքով ստեղծված դեղամիջոցը
Ֆրանսիական դեղամիջոցների անվտանգության հարցերով գործակալությունը հավանություն է տվել երկրի տարածքում կաննաբիսի հիմքի վրա ստեղծված դեղամիջոցների սպառմանը: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն:
Մասնավորապես՝ Ֆրանսիայում կթույլատրեն վաճառել «Նաբիկսիմոլսա», որը արտադրվում է «Սատիվեկս» ապրանքանիշի տակ: Դեղամիջոցն օգնում է թեթևացնել ցավերը սկլերոզով տառապող մարդկանց մոտ:
«Նաբիկսիմոլսան» աշխարհում առաջին դեղամիջոցն է, որի բաղադրությունում կան կանեփի բնական բաղադրիչներ: Այսօր դեղամիջոցը վաճառվում է 11 երկրներում:










