Մարդիկ ամենաշատը հիանում են Գեյթսով, Օբամայով և Պուտինով

18:41 • 11.01.14

Ըստ հասարակական կարծիքի սոցհարցման տվյալների` Microsoft-ի հիմնադիր Բիլլ Գեյթսը ճանաչվել է ամենահարգված մարդը: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Երկրորդ և երրորդ տեղն զբաղեցրել են նախագահներ Բարաք Օբաման և Վլադիմիր Պուտինը:


Ամերիկացիներն ամենաշատը հիանում են Հռոմի Պապ Ֆրանցիսկոսով. նրան 2 անգամ ավելի շատ ձայն են տվել, քան Օբամային: Պապն այս ցուցակում 4-րդ հորիզոնականում է:


You.Gov ընկերության կողմից անցկացրած սոցհարցմանը մասնակցել է 13 երկրներ ներկայացնող մոտ 14,000 մարդ: