Ջակարտայի օդանավակայանը 1985-ից ի վեր առաջին անգամ սկսել է ուղևորատար չվերթներ ընդունել
Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի արևելյան հատվածում գտնվող «Հալիմ Պերդանակուսումա» օդանավակայանը 1985-ից ի վեր առաջին անգամ սկսել է պարբերական ուղևորատար չվերթներ ընդունել, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Jakarta Globe պարբերականին։
Հունվարի 10-ին առաջինն օդանավակայնում վայրէջք է կատարել Garuda Indonesia ազգային ավիաընկերության Citilink ինքնաթիռը։
«Այն սկսել է թռիչքները Չենգկարենգայից տեղափոխել «Հալիմ»՝ ձգտելով պահպանել կառավարության քաղաքականությունը, որն ուղղված է «Սուկարնո Հաթա» միջազգային օդանավակայանում խցանումները հաղթահարելուն»,- հայտնել է ավիաընկերության ղեկավար Արիֆ Վիբիվոն։










