Կիևում գործ է հարուցվել «Բերկուտի» 20 հատուկջոկատայինի վիրավորվելու փաստի առթիվ
Ուկրաինայում քրեական գործ է հարուցվել Կիևի դատարաններից մեկի շենքի մոտ տեղի ունեցած միջադեպի ժամանակ իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ ուժ գործադրելու փաստի առթիվ: Այս մասին հաղորդվում է Ուկրաինայի ներքին գործերի նախարարության կայքում, գրում է gazeta.ru-ն:
«Արմատական տրամադրված ակտիվիստները դատարանի շենքի և ծառայողական ավտոմեքենայի ուղղությամբ ջրով շշեր և քարեր են նետել: Չնայած իրավապահների պահանջներին՝ դադարեցնել խոչընդոտել հասարակական կարգը, որոշ ակտիվիստներ շարունակել են խոչընդոտել ավտոմեքենայի տեղաշարժը՝ փորձելով այդ ընթացքում ոստիկանության աշխատակիցների հետ վեճ հրահրել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հակաիրավական գործողությունների հետևանքով վիրավորվել է իրավապահ մարմինների մոտ 20 աշխատակից:
Ավելի վաղ հաղորդվել է, որ «Բերկուտի» հատուկջոկատայինները ծեծի են ենթարկել Ուկրաինայի ՆԳ նախկին նախարարին ու երկու պատգամավորի և դատարանի շենքի առջև պիկետ անող ակտիվիստներին:










