ԱՄՆ–ում դրամատուրգը «Մատրիցա» ֆիլմի ստեղծողներին մեղադրել է գրագողության համար
ԱՄՆ-ի Հավայի նահանգի բնակիչ, դրամատուրգ Թոմաս Ալթհաուսը դատական հայց է ներկայացրել «Մատրիցա» կինոեռապատման հեղինակների դեմ` նրանց մեղադրելով գրագողության համար, այս մասին հայտնում է RBC-ն:
Ալթհաուսը նշել է, որ ֆիլմում 166 փոխառություն է նկատել իր` 1992 թ-ին գրած սցենարից, որն ուներ «Անմահություն» վերնագիրը: Ըստ այդմ` դրամատուրգը Warner Bros. ստուդիայից, պրոդյուսեր Ջոել Սիլվերից և ռեժիսորներից 300 մլն ԱՄՆ դոլար է պահանջում:
Ալթհաուսը հայտնել է, որ 1993-ին Warner Bros.-ն իրեն համագործակցության է հրավիրել, սակայն դա չի կայացել: Հենց այն ժամանակ է նա ցույց տվել իր սցենարը: Կինոստուդիան պնդում է, որ նման բան չի եղել:
Ալթհաուսը ասել է, որ ոչինչ չի հայտնել գրագողության մասին, քանի որ նյարդային խանգարման պատճառով բժիշկներն իրեն արգելած են եղել մարտաֆիլմեր դիտել և «Մատրիցա» ֆիլմը նա նայել է միայն 2013-ին:
«Մատրիցան» էկրան բարձրացել 1999-ին: Դրա և հաջորդած ևս երկու մասերից ստացված ընդհանուր եկամուտը կազմել է 1,5 մլրդ դոլար:
Ալթհաուսի գործի լսումը կկայանա այս տարվա հունիսին:










