Մեդվեդևը պաշտոնյաներին թույլատրել է վերագնել 3.000 ռուբլուց թանկ նվերները

23:04 • 11.01.14

Ռուսաստանում քաղծառայողները, ովքեր ստացել են 3,000 ռուբլուց թանկ արժեցող նվերներ, պարտավոր են դրանք հանձնել, սակայն կարող են նաև գնել: Ինչպես հաղորդում է Forbes.ru-ն՝ այս մասին նշվում է երկրի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ստորագրած հրամանում:


Նման միջոցառումները ձեռնարկվում են պետական մարմիններում և ընկերություններում կոռուպցիոն իրավախախտումների և կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում:


Փաստաթղթում նշվում է, որ նվեր են համարվում իրերը, որոնք պաշտոնյաներն ստացել են իրենց պաշտոնական պարտականությունները կատարելիս: Նշվում է, որ ծաղիկները, մրցանակները և գրենական պիտույքները, որոնք ներկայացվում են պաշտոնական միջոցառումների ժամանակ, նվերներ չեն համարվում: