Մելաձեի նախկին գործընկեր Կոստյուկը կբողոքարկի «ՎԻԱ Գրա» ապրանքանիշի գրանցման չեղյալ հայտարարումը
Պրոդյուսեր Դմիտրի Կոստյուկը, ում անունով գրանցված է «ՎԻԱ Գրա» ապրանքանիշը, դիմել է վճռաբեկ դատարան՝ բողոքարկելով դատարանի որոշումը, որով նա զրկվում էր ապրանքանիշի իրավական պահպանությունից: Հայցը ներկայացրել էր կոմպոզիտոր Կոնստանտին Մելաձեն: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Ըստ Ռոսպատենտի՝ «ՎԻԱ Գրա» ապրանքանիշը 2001 թվականին գրանցվել է «Սոնի Մյուզիք Էնթերթայմենթ» ընկերության անունով, իսկ 2004 թվականին դրա նկատմամբ իրավունքներն անցել էին Կոստյուկին: Կոստյուկը 2008 թվականին իրավունքները փոխանցել էր «Յուտար»-ին, սակայն 2011 թվականից այն կրկին պատկանում է նրան մինչև 2021 թվականը:
Կոստյուկի ներկայացուցիչ Արինա Աբրամովան նշել է, որ պրոդյուսերը ապրանքային նշանը ձեռք է բերել առավելագույնը՝ 3 տարի առաջ, ինչը նշանակում է, որ հնարավոր չէ բողոքարկել, որ վերջին 3 տարվա ընթացքում ապրանքանիշը չի օգտագործվել:










