Գլխիվայր շրջված տուն է հայտնվել նաև Մոսկվայում (լուսանկարներ)
Աշխարհում հայտնի «Գլխիվայր տուն» ինտերակտիվ ատրակցիոնն արդեն կարելի է տեսնել նաև Մոսկվայում, հայտնում է gazeta.ru-ն՝ ուշագրավ ֆոտոշարք ներկայացնելով։
Ինտերիերը հիշեցնում է եվրոպական միջին վիճակագրական տնակի զարդարանք։ Սովորական կահույք, սպասք, նույնիսկ ավտոմեքենա՝ ավտոտնակում։ Սակայն այս ամենը ներկայացված է անսովոր դիտանկյունից։
Նշենք, որ նման տնակներ կան աշխարհի մի շարք քաղաքներում։















