20 ֆիլմեր, որոնց 20-ամյակը կլրանա այս տարի (լուսանկարներ, տեսանյութեր)
Bigpicture.ru կայքը ներկայացնում է 20 ֆիլմ, որոնց 20-ամյակը կլրանա այս տարի։
Որքան արագ է ժամանակը թռչում, թվում է՝ դեռ երեկ եք դիտել նոր լույս տեսած կինոնկարը, իսկ իրականում Ձեր սիրած ֆիլմն արդեն 20 տարեկան է:
1. «Էյս Վենտուրա. ընտանի կենդանիների որոնում»

Այս ֆիլմը Ջիմ Քերիին մեծ հաջողություն է բերել:
2. «Ազգային որսորդության առանձնահատկությունները»

Հրացաններ և շատ օղի վերցրած և ֆինն պատմաբանի ուղեկցությամբ հինգ տղամարդկանց մասին պատմությունն ազգային ոգու դիմանկար է ստեղծում:
3. «Լեոն»

Լյուկ Բեսոնի ֆիլմում 12-ամյա Նատալի Պորտմանը խաղացել է իր առաջին գլխավոր դերը, այն էլ՝ Ժան Ռենոյի հետ:
4. «Արագություն»

Ֆիլմում նկարահանված Սանդրա Բալոքը ֆիլմից հետո համբավ և ճանաչում է ձեռք բերել:
5. «Ֆորեստ Գամփ»
Ֆիլմը Թոն Հենքսին երկրորդ «Օսկարն» է բերել «Լավագույն դերասան» անվանակարգում:
6. «Դիմակ»

Ֆիլմը Ջիմ Քերիին իրական հաջողություն է բերել և նրան կանգնեցրել առաջին կարգի հոլիվուդյան աստղերի շարքում: Ֆիլմը եղել է առաջինը դերասանուհի Քեմերոն Դիասի համար:
7. «Արևից կիզվածները»

Նիկիտա Միխալկովի այս դրաման արժանացել է «Օսկարի»՝ որպես լավագույն արտասահմանյան ֆիլմ, և Կաննի 47-րդ կինոփառատոնի Ժյուրիի մեծ մրցանակի:
8. «Հիմար և ավելի հիմար»

Ֆարելի եղբայրների դեբյուտային ֆիլմը
9. «Ճշմարտանման սուտը»

Այս ֆիլմը երրորդն է Ջեյմս Քեմերոնի և Առնոլդ Շվարցնեգերի համատեղ աշխատանքում:
10. «Քրեական ընթերցվածք»

Ֆիլմը մեծ հաջողություն է ունեցել հանդիսատեսի շրջանում և համարվում է կինեմատոգրաֆի պատմության կարևոր ֆիլմերից մեկը:
11. «Մարդասպան ծնվածները»

Ֆիլմը հայտնի է դարձել ոչ միայն իր բովանդակության համար, այլև «հետևորդների» հայտնվելու պատճառով, որոնք իրական հանցագործություններ էին կատարում ֆիլմը դիտելուց հետո:
12. «Հարցազրույց վամպիրի հետ»

Գրքի հեղինակը, որի վրա հիմնված է ֆիլմը՝ Էն Ռայսը, չէր ցանկանում, որ Թոմ Քրուզը խաղա գլխավոր դերը, սակայն ֆիլմը դիտելուց հետո նա փոխել է իր կարծիքը և գովել Թոմի խաղը:
13. «Չորս հարսանիք և մեկ թաղում»

Այս ֆիլմն օգնել է Հյու Գրանտին դառնալ հոլիվուդյան աստղ:
14. «Փախուստ Շոուշենկից»

Այսօր դասական համարվող ֆիլմը ժամանակին հիասթափություն է առաջացրել՝ տոմսարկղերի ցածր ցուցանիշների պատճառով:
15. «Առյուծ արքան»

Այս մուլտֆիլմը երկու «Օսկար» է ստացել, երեք «Ոսկե գլոբուս» և երեք «Գրեմմի»:
16. «Դայակները»

Այս ընտանեկան կատակերգությունը զույգ եղբայրների մասին հիշվել և սիրվել է շատերի կողմից:
17. «Դոն Ժուան դե Մարկո»

Ֆիլմում գլխավոր դերերում հանդես են եկել Մարլոն Բրանդոն, Ջոնի Դեպը, Ֆայե Դանավեյը:
18. «Հետապնդում»

Ֆիլմում նկարահանվել են երկու երաժշտական խմբերի անդամներ՝ Հենրի Ռոլինսը (Rollins Band), Էնթոնի Կիդիսը և Ֆլին (Red Hot Chili Peppers): Ֆիլմի պրեմիերայից մի քանի ամիս անց Կալիֆոռնիայում նման հետապնդում է տեղի ունեցել Օ. Ջեյ Սիմփսոնի նկատմամբ:
19. «Աշնան լեգենդները»

Ջիմ Հերիսոնի ստեղծագործության էկրանավորումը:
20. «Ջունիոր»

Առնոլդ Շվարցնեգերի հղիության մասին ֆիլմը Դենի Դևիտոյի հետ կատակերգությունների շարքից մեկն է դարձել:










