Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 120 անգամ. ԼՂՀ ՊԲ
Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հունվարի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 120 անգամ։
Ըստ ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների՝ այդ ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում ադրբեջանական զինուժի դրսևորած ակտիվությունը կասեցվել է:










