Նյու Յորքի քաղաքապետը զայրացրել է բնակիչներին՝ պիցցան դանակ-պատառաքաղով ուտելով (լուսանկար)

10:49 • 11.01.14

Նյու Յորքի (ԱՄՆ) քաղաքապետ Բիլ դե Բլազիոն պիցցերիայում օգտվել է սպասքից, հայտնում է Lenta.ru-ն՝ Mashable-ին հղումով։ 

 

Այդ քայլով դե Բլազիոն, ով Նյու Յորքի քաղաքապետ է ընտրվել նոյեմբերին, խախտել է այս քաղաքի բնակիչների շրջանում ընդունված պիցցան ձեռքով ուտելու սովորույթը։

 

Հունվարի 10-ին նա այցելել է Goodfellas Pizza պիցցերիա։ Արված լուսանկարում երևում է, որ նա պիցցան ուտում է դանակ-պատառաքաղով։


Սա առաջացրել է նյույորքցիների զայրույթը, որոնք սոցցանցերում նրա մասին վատ են արտահայտվել։


Քաղաքապետը փորձել է արդարացնել իր վարքագիծը՝ Twitter-ում գրելով. «Goodfellas Pizza-ն լավն է՝ ոնց էլ վերցնես»։ Իսկ լրագրողներին ասել է, որ նա, այնուամենայնիվ, կտորներից մեկը ձեռքով է կերել։