Prada-ին կասկածում են հարկերից խուսափելու մեջ

12:19 • 11.01.14

Միլանի դատախազությունը հետաքննություն է սկսել Prada նորաձևության տան ղեկավարության նկատմամբ, որոնց կասկածում է հարկերից խուսափելու համար, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությունը։

 

Պաշտոնական մեկնաբանություններ ընկերության ղեկավարներ Միուչա Պրադայից և նրա ամուսնուց՝ Պատրիցիո Բերտելիից, դեռ չեն ստացվել։ Ընկերության մամուլի խոսնակը նշել է, որ հետաքննության ընթացքի մասին իրեն ոչինչ հայտնի չէ։ Միլանի դատախազությունը նույնպես հրաժարվել է մեկնաբանություններից։

 

Գործակալության տվյալներով՝ նորաձևության տունը մտադիր էր իր բոլոր ակտիվները տեղափոխել Իտալիա։
Հիմնականում ընկերությունն իր ակտիվները պահում է ավելի ցածր հարկեր ունեցող երկրներում՝ Նիդեռլանդներում և Լյուքսեմբուրգում։