Ամերիկուհուն պարտադրել են վերադարձնել 7 դոլարով գնված Ռենուարի կտավը
ԱՄՆ Վիրջինիա նահանգի դատարանը պարտադրել է ամերիկուհուն Մերիլենդի արվեստների թանգարանին վերադարձնել Ռենուարի կտավը, որը նա 7 դոլարով գնել էր հնամաշ իրերի շուկայում, գրում է Вести-ն։
Կնոջ խոսքով՝ իրեն առաջինը գրավել է շրջանակը, այլ ոչ թե հենց նկարը։ Հետագայում նա նկարը ցույց է տվել փորձագետներին. վերջիններս հաստատել են, որ դա «Բնապատկեր Սենայի ափին» կտավն է, որը Ռենուարը նկարել է 1879թ.։
Արվեստի գործը գնահատվել է 100.000 դոլար։ Ուրախացած ամերիկուհին փորձել է կտավը վաճառել աճուրդում։ Սակայն պարզվել է, որ նկարը գողացվել է դեռևս 1951թ., և այժմ պետք է վերադարձվի թանգարանին։










