Երևանի Բագրատունյաց փողոցում վրաերթի են ենթարկել 56-ամյա կնոջ

11:36 • 11.01.14

Թիվ 39 երթուղու «ԳԱԶ-32213» մակնիշի միկրոավտոբուսը հունվարի 10-ին՝ ժամը 08.10-ին, Երևանի Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1958 թ. ծնված Սուսաննա Խ.-ին։


Ըստ Ոստիկանության կայքի՝ տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն: