Մահացել է Իսրայելի նախկին վարչապետ Արիել Շարոնը (թարմացված)

16:53 • 11.01.14

Իսրայելում կյանքի 86-րդ տարում մահացել է այդ երկրի նախկին վարչապետ Արիել Շարոնը, այս մասին հայտնում է Reuters-ը:


Արիել Շարոնը վեգետատիվ վիճակում է 2006-ից ի վեր: Վերջին մի քանի օրերին հայտնի էր դարձել նրա վիճակի կտրուկ սրման և վախճանին մոտ լինելու մասին:


Նա Իսրայելի վարչապետն է եղել 2001-2006թթ., օկուպացված պաղեստինյան բնակավայրերում իսրայելական բնակավայրերի կառուցման հեղինակը:


Հենց առողջական խնդիրների պատճառով 2006-ին ստիպված է եղել թողնել պետական աշխատանքը:

 


18:12

Ռուսաստանյան Life News-ը նույն առնչությամբ հայտնում է, որ Շարոնի ընտանիքն է որոշում կայացրել դադարեցնել բժշկական միջոցառումները, որոնց միջոցով կշարունակվեր նրա կյանքը: