Ամերիկացիներին պաշտոնապես զգուշացրել են Սոչիի Օլիմպիադայում վտանգների մասին

14:00 • 11.01.14

ԱՄՆ-ի պետդեպարտամենտը զգուշացրել է Ամերիկայի քաղաքացիներին Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի ընթացքում ահաբեկչության սպառնալիքի մասին, գրում է rosbalt.ru-ն։

 

Միևնույն ժամանակ նշվում է, որ վտանգն ընդհանուր բնույթ է կրում և ոչ մի կոնկրետ սպառնալիք ԱՄՆ քաղաքացիների հասցեին չկա։

 

Բացի այդ, պետդեպարտամենտը Սոչի մեկնողներին կոչ է արել դիտարկել մասնավոր բժշկական ապահովագրության ձեռքբերման հարցը, քանի որ ԱՄՆ-ում վստահ չեն ռուսական քաղաքում հատկացվող բուժօգնության որակի հարցում։ Գերատեսչությունը խնդրել է նաև զգույշ լինել սեռական փոքրամասնության ներկայացուցիչներին։

 

Հունվարի 10-ին պարզ էր դարձել, որ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն մի քանի տասնյակ գործակալներ կուղարկի Ռուսաստան՝ Օլիմպիական խաղերի ընթացքում անվտանգության ապահովման նպատակով։