Իսպանիայի արքայադուստրը համաձայնվել է ներկայանալ հարցաքննության
Իսպանիայի թագավորի կրտսեր դուստրը որոշել է չբողոքարկել հարցաքննության համար դատարանի տված թույլտվությունը: Հարցաքննությունը կկատարվի խարդախության և փողերի լվացման գործով: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ներկայում արքայադուստրը գտնվում է կասկածյալի դերում և դատարանի առաջ պետք է կանգնի մարտի 8-ին:
Պալմե-դե-Մայորկայի դատարանի դատավոր Խոսե Կաստրոն թույլատրել է հարցաքննել արքայադստերը Aizoon ընկերության հետ համագործակցության գործով:
Հետաքննիչները գտնում են, որ արքայադստեր ամուսինը՝ դոն Ինյակի Ուրդանգարինը, այս ընկերության միջոցով կարող էր «լվանալ» պետական միջոցները:










