Ղրղըզ և տաջիկ սահմանապահների լեզվակռիվն ավարտվել է հրաձգությամբ. կան վիրավորներ

15:40 • 11.01.14

Ղրղըզստանի և Տաջիկստանի սահմանին զինվորների միջև հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կան վիրավորներ, այս մասին հայտնում է RBC Daily-ն: Հրաձգության պատճառը լեզվակռիվն է եղել, առաջինը կրակ են բացել տաջիկները:


Դա տեղի է ունեցել Բատկենի շրջանում: Ղրղըզական կողմի փոխանցմամբ՝ հրաձգությունից կան տուժածներ` ինչպես իրենց, այնպես էլ տաջիկների կողմից:


Այժմ իրավիճակը տաջիկա-ղրղըզական սահմանին կայուն է, սակայն հսկիչ անցագրային կետերը փակ են:


2013-ի հոկտեմբերին տաջիկ զինվորները մտել էին Կատա Տուզ նավթահանք, որը գտնվում է սահմանային վիճելի տարածքում: